Titanfall-ի խարդախիչ խաղացողները կտեղափոխվեն այլ սերվերներ

Այն խաղացողները, ովքեր օգտագործել են խարդախ միջոցներ ճանաչված Titanfall շութեր-խաղում հաղթելու համար, կշարունակեն խաղը «խաբեբաների» սերվերներում: Այս մասին հայտնել են Respawn Entertainment ընկերության ներկայացուցիչները խաղի պաշտոնական կայքում:

Titanfall_wallpaper2560x1440

Ցանցային շութերի գործարկուման օրից սկսած՝ ստուդիան կարողանում է բռնել բոլոր չարագործ խաղացողներին: Բոլոր խարդախիչներին տեղափոխում են խաղալու այլ սերվերներում՝ արգելափակված մնացյալ խաղացողների հետ: