ՎիվաՍել-ՄՏՍ-ում կարելի է կատարել Samsung Galaxy S5 սմարթֆոնի նախնական պատվեր

Samsung Galaxy S5 main

Այսօրվանից ՎիվաՍել-ՄՏՍ-ում կարելի է Samsung Galaxy S5 նորագույն սմարթֆոնի նախնական պատվեր կատարել երկու տարբերակով.

  1. Օնլայն` ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքում
  2. ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման 3 կենտրոն այցելելով (Հյուսիսային պողոտա 6, Ամիրյան 3, Սայաթ-Նովա 12)

Նախնական պատվեր կարելի է կատարել տասնօրյա ժամկետում` մարտի 31-ից մինչև ապրիլի 10-ը: Ապրիլի 11-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ը կսկսի Samsung Galaxy S5 սմարթֆոնի վաճառքը:

Այս սմարթֆոնը պատվիրած հաճախորդները Samsung Armenia-ի կողմից նվեր կստանան S View պատյան: