Apple-ը մշակում է iPhone-ի մինի-տարբերակը

Apple ընկերությունը հնարավոր է շուտով ներկայացնի iPhone nano սարքը, որն իրենից ներկայացնում է iPhone սմարթֆոնի փոքր տարբերակը:

nano1

Հիշեցնենք, որ ամռան-աշնան ամիսներին սպասվում է iPhone 6-ի թողարկումը, որն, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, կունենա երկու տարբերակ՝ տարբեր չափսերի էկրաններով: iPhone nano-ի թողարկումը կարող է բավարարել տարբեր կատեգորիայի գնորդների պահանջը, քանի որ այն արժենալու է ավելի մատչելի, քան մեծ էկրանով iPhone-ները:nano3

Ինչ վերաբերում է iPhone nano-ի տեխնիկական պարամետրերին, ապա դրանց մասին առայժմ տեղեկություններ գրեթե չկան: 3dnews.ru-ն գրում է, որ սմարթֆոնի էկրանը կլինի 3 դյույմ, պրոցեսորը՝ А6, որն օգտագործվում է նաև iPhone 5с-ում: Սպասվում է, որ սմարթֆոնը կաշխատի iOS 7 օպերացիոն համակարգով:

Աղբյուրը՝ 3dnews.ru