Lumia 630 և Lumia 635՝ նոր սմարթֆոններ Nokia-ից

Բացի նոր դրոշակակիր Lumia 930 մոդելից, Nokia-ն Build 2014 նախագծողների կոնֆերանսին ներկայացրել է նաև մեկ և 2 SIM քարտով աշխատող Lumia 630 մոդելը, ինչպես նաև 4G/LTE-ով հագեցած Lumia 635-ը:

Nokia-Lumia-630-hero_1

Երկու մոդելները հագեցած են քառամիջուկ 1,2ԳԳց Qualcomm Snapdragon 400 պրոցեսորներով՝ ապահովող արագագործություն սոցցանցերում աշխատելիս՝ շնորհիվ World Flow ստեղնաշարի և սոցիալական այլ հավելվածների, այնպիսին, ինչպիսիք են WhatsApp-ը կամ WeChat-ը:

Երկու մոդելներն էլ ունեն 4,5 դյույմ IPS-ClearBlack էկրան՝ FWVGA թույլատրությամբ և Corning Gorilla Glass 3 պաշտպանիչ ապակիով:  Lumia 630 և 635 մոդելները հագեցած են նաև 5Մպ հիմնական ֆոտոխցիկներով, 512Մբ օպերատիվ և 8Գբ ներկառուցված հիշողությամբ, microSD քարտի բնիկով, Bluetooth 4.0, Wi-Fi b/g/n մոդուլներով,  micro-USB բնիկով և ունեն 1830 մԱ/Ժ հզորությամբ մարտկոց:

Lumia-635-1

Նրանք հագեցած են մի շարք բրենդային ծառայություններով, ինչպիսիք են՝ Bing Health և Fitness, Microsoft Office, Nokia ֆոտոխցիկ, անվճար երաժշտական հոսքային ծառայություն Nokia MixRadio, անվճար քարտեզներ և HERE նավիգացիա:

Սարքերի արժեքներն առայժմ հայտնի չէ: Վերջիններս հասանելի կլինեն սպիտակ, նարնջագույն և դեղին կաղապարներով:

Աղբյուրը՝ nokia.com