Microsoft-ը ներկայացրեց Windows Phone ՕՀ-ի 8.1 խոշոր թարմացումը (վիդեո)

Երեկ Microsoft ընկերության ՕՀ-ների փոխնախագահ Ջո Բելֆիորեն BUILD 2014 նախագծողների կոնֆերանսի ժամանակ ներկայացրեց Windows Phone 8 ՕՀ-ի 4-րդ մեծ թարմացումը՝ WP 8.1-ը:

Հիշենք, որ նախորդ տարբերակը թողարկվել էր 2013-ի հոկտեմբերին: Windows Phone 8.1-ը համալրվել է ծանուցումների ամբողջական կենտրոնով, որում օգտագործողը կարող է կառավարել իր սմարթֆոնի բազային ֆունկցիաները: Հենց նույն մասում ցուցադրվելու են նաև հավելվածների ծանուցումները:

WP 8.1

Microsoft-ը թույլ կտա նաև նախագծողներին փոխել էկրանի ապաարգելափակման տեսքը:

ՕՀ-ի մեկնարկային էկրանը նույնպես ստացել է լայն ֆունկցիոնալություն: Օրինակ՝ օգտագործողը կարող է էկրան տեղափոխել օրացույցի վիդջեթ կամ լուսանկար տեղադրել հավելվածների սալիկների վրա: Բացի դրանից, ՕՀ-ն վերջապես համալրվել է երկար սպասված ձայնային օգնականով՝ կոդային Cortana անվանմամբ:

Բացի դրանից, Windows Phone 8.1-ում կա հավելվածների դասակարգման լայն հնարավորություն՝ ըստ ամսաթվի, օգտագործման հաճախականության և այլն: ՕՀ-ն համալվել է հայտնի տեքստերի հավաքման Swype տեխնոլոգիայի անալոգ տարբերակով:

Windows Phone 8.1-ը հասանելի կդառնա սմարթֆոնների համար 2014թ. ապրիլի վերջում:

Աղբյուրը՝ TechCrunch.com