Ֆիլադելֆիայի բնակիչները ականատես են եղել շատ հետաքրքիր տեսարանի. շատ բարձր շենքերից մեկի պատը, որի վրա անցկացված է հարյուրավոր լուսադիոդային լապտերների ցանց, օգտագործվել է որպես Tetris հանրահայտ խաղի հարթակ:
Միջոցառումը կազմակերպվել է խաղի երեսնամյակի առթիվ: «Էկրանը» համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել իր մեծությամբ:
Ավելի վաղ պրոֆեսոր Ֆրենկ Լին, ով հանդիսանում է տվյալ գաղափարի հեղինակը, ռեկորդ էր սահմանել Pong խաղի ամենամեծ էկրանը պատրաստելու համար: Նա կրկին օգտագործել էր այս շենքի պատը: Սպասվում է, որ շուտով Tetris-ի այս «էկրանը» կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:
Աղբյուրը՝ gizmodo.com