Dropbox-ը թողարկել է Carousel հավելվածը

Dropbox ընկերությունը հայտարարել է նոր Carousel հավելվածի գործարկման մասին: Այն կօգնի դասակարգել լուսանկարները և տեսանյութերը մեկ տեղում, հաղորդում է ընկերության պաշտոնական բլոգը:

CarouselՀավելվածը օգտագործողին տալիս է մուտք սմարթֆոնի լուսանկարներին և տեսանյութերին, ինչպես նաև Dropbox հաշվում առկա վիզուալ կոնտենտին:

Carousel-ն առաջարկում է նաև սինքրոնիզացնել սմարթֆոնի և ամպային ծառայության տեսադարանները և ստեղծել լուսանկարների և վիդեոների պահուստային կրկնօրինակներ:

Աղբյուրը՝ blog.dropbox.com