Facebook-ը գործարկում է գովազդի նոր ֆորմատ

Facebook-ը խոստանում է, որ սոցցանցի աջ մասում հայտվող գովազդները կդառնան ավելի մեծ և տեսանելի: Այս պահին գովազդներն ավելի փոքր են, քան նորությունների ժապավենում հայտնվող հրապարակումները:

fb ads

Նոր թարմացման գործարկումից հետո դրանք կդառնան համանման, ինչը գովազդատուին հնարավորություն կտա ավելի հեշտ ընտրել գովազդի վիզուալիզացիան:

Հնարավոր է և տրամաբանական, որ մեծ գովազդները ավելի թանկ արժենան, քանի որ աջ մասում մեծ պատկերով գովազդների դեպքում համապատասխանաբար կնվազի նաև ցուցադրվող գովազդների քանակը: Facebook-ի խոսքով, նոր ֆորմատի էֆեկտիվությունը երեք անգամ կգերազանցի ներկա տարբերակին: