PayPal-ը թողարկել է մատնահետքով աշխատող բջջային հավելված (վիդեո)

PayPal վճարային համակարգը թողարկել է բջջային հավելված, որի միջոցով Samsung Galaxy S5 օգտագործողները կկարողանան գնումներ կատարել՝ օգտագործելով մատնահետքի սկաները: Այս կերպով գնումներ կատարելիս այլևս անհրաժեշտ չի լինի մուտքագրել ծածկանուն-ծածկագիրը:

paypal app medium

ԱՄՆ-ում անցկացված հարցումը ցույց է տվել, որ օգտագործողների 53%-ի համար այս եղանակը շատ ավելի հարմար է: Ցավոք, PayPal-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ չեն նշվում այլ մանրամասներ, օրինակ՝ թե քանի անգամ սխալ մատնահետք անցկացնելուց հետո է օգտագործողի էջն արգելափակվում:

Նշենք, որ տվյալ հավելվածը հասանելի է առայժմ 25 երկրներում, իսկ շուտով նաև ողջ աշխարհում:

Աղբյուրը՝ paypal-community.com