Ի՞նչ անել, որ Facebook հավելվածը չսպառի iPhone-ի մարտկոցի լիցքը

facebook-iOS-590x368Մի շարք օգտագործողներ վերջին շրջանում բողոքում են՝ նշելով, որ Facebook սոցցանցի հավելվածը արագ սպառում է iPhone սմարթֆոնների մարտկոցի լիցքը:

Apple-ի նախկին աշխատակիցներից մեկի խոսքով, իսկապես, լիցքավորումը «կուլ է տալիս» հենց Facebook-ի iOS հավելվածը: Ըստ նրա, մարտկոցի լիցքը սպառվում է անգամ այն ժամանակ, երբ Facebook հավելվածն ակտիվ չէ:

Այն հարցին, թե ինչու՞ է Facebook-ն այդքան էներգիա սպառում, էքսպերտը պատասխանել է. «Պատճառը հավանաբար նրանում է, որ Facebook-ը փորձում է գործարկել սեփական VoIP ցանցը: Բանը նրանում է, որ Ցուկերբերգի «երեխան» ցանկանում է լինել ոչ միայն սովորական սոցցանց, այլև միջազգային հաղորդակցական ցանց»:

Նրա խոսքով, հենց դա է պատճառը, որ սոցցանցը վերջերս գնեց ճանաչված WhatsApp չաթ-հավելվածը:

Իհարկե այս ամենը լավ է, սակայն ի՞նչ անել, երբ Facebook հավելվածի պատճառով Ձեր iPhone-ի մարտկոցը չի դիմանում մինչև երեկո:

Լուծումն այս խնդրի շատ պարզ և հասարակ է: Անհրաժեշտ է ապաակտիվացնել սմարթֆոնում երկու բան՝ օգտագործողի գտնվելու դիրքի որոշման ֆունկցիան և ծրագրերի թարմացումների ծանուցումները:

Գտնվելու դիրքի որոշման ֆունկցիան կարելի է անջատել «Կարգավորումներ» բաժնում՝ մուտք գործելով «Գաղտնիություն» էջ, որտեղից էլ պետք է անջատել «Գեոլոկացիա» ծառայությունը: Իսկ հավելվածների թարմացումներն անջատելու համար պետք է մուտք գործել «Կարգավորումներ»-«Հիմնական»-«Բովանդակության թարմացում» և անջատել վերջինս: