Anki Drive ընկերությունը ընդլայնել է իր ճանաչված խաղային «խելացի» ավտոմեքենաների հավաքածուն երկու նոր մոդելներով, մրցավազքային ճանապարհով և խաղային ռեժիմով:
Երկու նոր մոդելներն են Corax-ը և Hadion-ը: Առաջինը կարող է պարծենալ մրցակցին ոչնչացնելու իր հնարավորություններով, իսկ երկրորդը turbo boost արագացման ռեժիմով: Նրանց փորձել հաղթել կարելի է հատուկ iPhone հավելվածի միջոցով:
Նոր մրցավազքային ճանապարհներին՝ Crossroads-ին և Bottleneck-ին կարելի է մրցել միանգամից 4 ռոբո-ավտոմեքենաներով:
Յուրաքանչյուր մեքենաներում կան ներկառուցված ցուցիչներ, որոնցով կարելի է հետևել մեքենայի գտնվելու դիրքը և արագությունը, իսկ վիդեոխցիկը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր վարորդին տեսնել, թե որտեղ է մրցակիցը:
Անլար հատուկ կապի միջոցով այս տվյալներն ուղարկվում են iPhone հավելված: Նոր ռեժիմը նախատեսում է մրցավազք 15, 30 և 45 շրջաններով:
Նշենք, որ օգտագործողը չի կառավարում մեքենայի ընթացքը անմիջականորեն: Դուք կարող եք Ձեր iPhone-ի էկրանից կարգավորել ընդամենը մեքենայի արագությունը, ռազմավարական ռեժիմները և մրցակից մեքենաներին ուղղված հարձակման մեթոդները:
Այս խաղ-նախագծի հեղինակները համոզված են, որ իրենց կողմից նախագծված տեխնոլոգիաները մեծ ապագա ունեն ոչ միայն խաղերում, այլև կյանքի ավելի լուրջ ոլորտներում: Anki Drive հավաքածուն կարելի է գնել ընկերության կայքում և Apple Store-ում: