LG-ն ներկայացրել է L65 և Lucid 3 սմարթֆոնները

LG ընկերությունը ներկայացրել է L65 բյուջետային սմարթֆոնը, որն ունի երկմիջուկ Qualcomm Snapdragon 200 պրոցեսոր՝ 1,2 ԳՀց հզորությամբ և 1 Գբ օպերատիվ հիշողությամբ: Ներքին 4 Գբ հիշողությունը կարելի է մեծացնել microSD-ի միջոցով: Էկրանը 4,3 դյույմանոց է՝ 480×800 թույլատրությամբ:

lg1

Սմարթֆոնն ունի 0,3 և 5 Մպ տեսախցիկներ, Wi-Fi 802.11b/g/n, Bluetooth 4.0, GPS և ռադիո: Չափսերն են՝ 66,8×127,2×9,6մմ, քաշը՝ 126 գրամ: Մարտկոցը 2100 մԱ/ժ է:

Սմարթֆոնն աշխատում է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով, ինչպես նաև թույլ է տալիս օգտագործել երկու SIM-քարտ:

lg5

Երկրորդ մոդելը՝ Lucid 3-ը, ունի 4,7 դյույմանոց qHD (540х960 պիկսել) էկրան, քառամիջուկ պրոցեսոր՝ 1,2 ԳՀց հաճախությամբ, 8 Գբ ներքին հիշողություն, microSD-ի հնարավորություն, 0,3 և 5 Մպ տեսախցիկներ, Bluetooth 4.0 LE և Wi–Fi 802.11a/b/g/n, NFC միկրոչիպ, 2440 մԱ/ժ մարտկոց: Կշռում է սարքը 124գ, չափսերը՝ 130х65х9,8 մմ: Այս սմարթֆոնը ևս աշխատում է Android 4.4.2 KitKat ՕՀ-ով:

Աղբյուրը` lg.com