Google+-ի ղեկավարը լքեց ընկերությունը

Google+-ի ղեկավարը լքեց ընկերությունը

Google ընկերության փոխնախագահ և Google+ սոցցանցի գաղափարախոս Վիկ Գունդոտրան իր էջում հայտնել է, որ լքում է ընկերությունը: Նա աշխատում էր Google-ում 2007-ից:

Սոցցանցում թողած իր գրառման մեջ նա շնորհակալություն է հայտնում Google+-ի նախագծողների թիմին: Հիշենք, որ Գունդոտրան ղեկավարում էր սոցցանցը հիմնադրումից սկսած: Մինչ սոցցանցը, նա աշխատում էր Google-ի բջջային ծրագրերի բաժնում: Իսկ ավելի վաղ նա մոտ 15 տարի աշխատել է Microsoft-ում:

Senior Vice President of Engineering at Google Gundotra speaks about updates to Google Plus during a Google event in San Francisco

Վիկ Գունդոտրան չի նշել, թե որտեղ է աշխատելու: Որոշ աղբյուրների խոսքով, նոր  Google+-ի նոր ղեկավարի դերը կստանձնի ինժեներական գծով փոխնախագահ Դեվիդ Բեսբրիսը կամ Google+-ի արտադրանքների ղեկավար Բրեդլի Հորովիցը:

Նշենք, որ Google+-ն այսօր համարվում է ամենարագ զարգացող սոցցանցը: 2011-ին գործարկումից ընդամենը 1 ամիս անց սոցցանցին օգտվում էր 10մլն. մարդ: Այսօր այն ունի ավելի քան 540մլն. օգտագործող: