Facebook-ը գործարկել է FB Newswire լրատվական ծառայությունը

Օրերս Facebook սոցցանցը և Storyful ստարտափը գործարկել են ընտրված բովանդակությամբ նորությունների ագրեգատոր: Այստեղ ընդգրկված նյութերը հավաքվում են սոցցանցի օգտագործողների կողմից արված հրապարակումների արդյունքում: Նախատեսվում է, որ  FB Newswire ծառայությունը կօգնի լրագրողներին գտնել հետաքրքիր թեմաներ և նյութեր: Այս մասին հաղորդում է  Facebook-ի պաշտոնական բլոգը:

facebook-newswire-banner-2.0_standard_800.0

FB Newswire-ը հանդիսանում է Facebook-ի էջ, որտեղ Storyful-ի խմբագիրները տեղադրում են ստուգված աղբյուրներով լուրեր, նկարներ, տեսանյութեր և հղումներ:

Ծառայությունը սկսել է աշխատել մարտի 25-ից, սակայն սոցցանցի ղեկավարությունը հայտարարություն է արել այդ մասին միայն ապրիլի 24-ն:

Աղբյուրը՝ newsroom.fb.com