Google-ը թողարկել է էջանշումների օգտագործումը հեշտացնող նոր Google Stars ծառայությունը

Բոլոր դիտարկիչներն ունեն էջանշումներ անելու հնարավորություն, սակայն ոչ բոլորն են օգտվում դրանից: Google ընկերությունը պատրաստվում է ներկայացնել Chrome դիտարկչի նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս պապհանել ցանկացած բովանդակություն, որը կդասակարգվի հատուկ գրադարանում:

GoogleChrome

Այս ֆունկցիան հայտնաբերվել է դիտարկչի կոդում և կոչվում է Google Stars: Այս ծառայությունը գործում էր նաև նախկինում՝ Google Collections անվամբ: Այն Pinterest-ի, Dropbox-ի և Delicious-ի հիբրիդի տեսք ուներ:

Բոլոր «աստղերը» կլինեն պրիվատ, սակայն օգտագործողը կարող է ստեղծել հրապարակային թղթապանակ, որը կտեսնեն բոլորը: Google-ն ավտոմատ կերպով կդասակարգի բոլոր էջանշումները, կառանձնացնի սպամները և այլն:

Աղբյուրը՝ thenextweb.com