TACTUS՝ ֆիզիկական ստեղներով սենսորային էկրաններն արդեն իրականություն են (վիդեո)

Այս տարեվերջին վաճառքի դուրս կգա Apple iPad Mini-ի համար նապատեսված հատուկ պատյան, որն ունի շոշափելի ստեղներ: Դրանք հայտնվում և անհայտանում են օգտագործողի հրամանով:

Tactus Technology կոչվող տեխնոլոգիայի մշակմամբ և նման սարքերի արտադրությամբ կզբաղվի Wistron Corporation խոշոր թայվանական ընկերությունը: Այս տեխնոլոգիան թույլ է տալիս սենսորային հարթության վրա զգալ ստեղները: Հրամանի արդյունքում համակարգը ուռուցիկ է դարձնում էկրանի վրա ստեղների համար նախատեսված հատվածները, իսկ եթե դրանք չեն օգտագործվում, այդ հատվածները հարթվում են:

Tactus-ի աշխատանքի հիմքում ոչ թունավոր հեղուկ է, որը հատուկ միկրոկանալների միջոցով լցվում է ստեղների մեջ:

Աղբյուրը՝ technologyreview.com