Հայտնի է Nokia-ի նոր ղեկավարը

Nokia ընկերության նոր գլխավոր տնօրենը կդառնա Ռաջիվ Սուրին: Նա կփոխարինի Սթիվ Էլոփին, ով ստանձնեց Microsoft Devices Group մասնաճյուղի փոխնախագահի պաշտոնը, հաղորդում է BBC News-ը:

Suri

Ռաջիվ Սուրին աշխատում է Nokia-ում 1995-ից: Մինչ այդ նա աշխատել է ICL հնդկական ընկերությունում: Այսուհետ նա կղեկավարի Nokia Solutions and Networks (NSN) ընկերությունը (այն, ինչ չանցավ Microsoft-ին), որը զբաղվում է հեռահաղորդակցական սարքերի արտադրությամբ: Թոփ մենեջերների նախկին աշխատակազմը կտեղափոխվի Microsoft Mobile:

Հիշենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Nokia-ն իր բջջային բիզնեսի վաճառքից հետո կզբաղվի երեք ուղղություններով՝ հեռահաղորդակցական սարքավորումների վաճառք, տեխնոլոգիաների արտոնագրում և քարտեզագրային ծառայությունների նախագծում: