Gmail-ը կատարում է նոր ինտերֆեյսի փորձարկում

Geek.com-ը հրապարակել է Gmail փոստային ծառայության վեբ տարբերակի թեսթային ինտերֆեյսի սքրինշոթներ:

Նշվում է, որ այս ինտերֆեյսը նախատեսված է տարբեր չափսերի էկրանների համար: Նավիգացիան նոր ինտերֆեյսում գտնբում է ձած մասում՝ թափվող մենյուում:

Կարելի է նկատել նաև նոր թեմատիկ էջադրումներ՝ «ֆինանսներ», «ճամփորդություններ», «գնումներ»: Նոր նամակի ստեղծման կոճակը տեղափոխվել է ներքևի աջ անկյուն: Ավելացել է նաև հիշեցումներ կարգավորելու ֆունկցիա: Հնարավոր կլինի նաև նշանակել նամակն ուղարկելու ժամ:

Ինչպես հայտնում է The Verge տեխնոբլոգը, չկա որևէ մեկնաբանություն կամ լուր այն մասին, որ այս թեսթային ինտերֆեյսը կարող է գործարկվել: Ներկա պահին այն փորձարկման փուլում է և գործում է սահմանափակ թվով օգտագործողների շրջանակում:

Աղբյուրը՝ Geek.com