Facebook-ը ջնջել է App Store-ից իր Poke և Camera հավելվածները

facebook-poke-appFacebook սոցցանցի ներկայացուցիչները հայտարարել են, որ Poke և Camera հավելվածները ջնջվել են Apple App Store-ից, քանի որ վաղուց չեն թարմացվել և պետք է ազատվել նման անպիտան ծրագրերից:

Հիշեցնենք, որ Poke հավելվածը թողարկվել է 2012 թվականին: Այն թույլ է տվել օգտագործողներին փոխանակվել նկարներով, հաղորդագրություններով և Poke-ել միմյանց: Մարկ Ցուկերբերգի խոսքով՝ սա ավելի շատ կատակ էր, քան լուրջ հավելված:

Ինչ վերաբերում է Camera հավելվածին, ապա այն թույլ էր տալիս լուսանկարներ անել, ֆիլտրներ օգտագործել և հրապարակել դրանք սոցցանցում, սակայն Facebook-ն արդեն ունի Instagram ծառայությունը, որը նույն բաներն է անում և մի քանի անգամ ավելի լավ:

Աղբյուրը՝ pcworld.com