Motorola-ն ներկայացրել է Moto E սմարթֆոնը

Motorola Mobility ընկերությունը Լոնդոնում և Դելիում միաժամանակ անցկացրել է միջոցառում, որի ժամանակ ներկայացրել է բյուջետային Moto E սմարթֆոնը:

Սմարթֆոնը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր առաջին անգամ են սմարթֆոն օգտագործում: Սա առաջին սմարթֆոնն է, որը Motorola-ն թողարկեց Lenovo ընկերության ներքո գործելով: Հիշենք, որ Lenovo-ն վերջերս Google ընկերությունից գնեց Motorola Mobility-ն:

Moto E

Moto E-ն հագեցած է 4.3դյույմ էկրանով՝ 540×960 պիքսել թույլատրությամբ, Gorilla Glass 3 պաշտպանիչ ապակիով, այն խոնավադիմացկուն և հարվածադիմացկուն է:

Նորույթը հագեցած է երկմիջուկ Qualcomm Snapdragon 320 պրոցեսորով՝ 1,2 ԳԳց հաճախականությամբ, Adreno 302 գրաֆիկայով, 1Գբ օպերատիվ և 4Գբ ներկառուցված հիշողությամբ, microSD քարտի բնիկով, 5Մպ հիմնական ֆոտոխցիկով, 1980 մԱ/Ժ մարտկոցով, Bluetooth, Wi-Fi 802.11n, GPS տեխնոլոգիաներով:

Moto E

Սարքի չափսերն են՝ 124,8 x 64,8 x 12,3 մմ, կշիռը՝ 140գրամ: Այն հասանելի է սպիտակ, սև, դեղին և փիրուզագույն կաղապարներով:

Moto E-ն աշխատում է Android 4.4 KitKat ՕՀ-ով: Հասանելի է նաև սմարթֆոնի 2 SIM քարտով տարբերակը: Այն կվաճառվի 89 կամ 110 եվրո արժեքով: