Apple-ի «կախվածությունը» Samsung-ից շարունակվում է

Apple ընկերությանն առայժմ չի հաջողվում ազատվել Samsung ընկերության ներկայացրած արտադրանքի կախվածությունից: Կորեական ընկերությունը շարունակում է մնալ iPad պլանշետների համար նախատեսված էկրանների գլխավոր մատակարարը:

DisplaySearch ընկերության կատարած վերլուծությունը ցույց է տվել, որ 2014-ի առաջին եռամսյակում Samsung-ը Apple-ին մատակարարել է 5,2 մլն 9,7 դյույմանոց էկրաններ՝ դառնալով գլխավոր մատակարար:

ipad

Հաջորդ մեծ մատակարարն այս ոլորտում LG Display ընկերությունն է, որի մասնաբաժինը զգալիորեն նվազել է` 61%-ից (2013-ի վերջին եռամսյակ) դառնալով 38% (2014թ. առաջին եռամսյակ):

Աղբյուրը՝ cnet.com