Microsoft-ը մշակում է Windows 365 ամպային օպերացիոն համակարգը

Neowin ֆորումի մասնակիցներից մեկը հրապարակել է սքրինշոթ, որից երևում է, թե Microsoft ընկերությունն այժմ որ ծրագրի վրա է աշխատում: Պարզվում է՝ շուտով ընկերությունը պատրաստվում է թողարկել Windows օպերացիոն համակարգի ամպային, այսինքն՝ օնլայն տարբերակը: Նշենք, որ նախկինում Faikee անունով այս օգտագործողը հրապարակել է Windows 8 և Windows 8.1-ի սքրինշոթները:

12

Սքրինշոթում հիշատակվում է նաև Office 2015-ը, որը, հավանաբար, կթողարկվի այս տարվա վերջին:

Ինչ վերաբերում է Windows 365-ին, ապա այն գտնվում է մշակման վաղ փուլում: Փորձագետների կարծիքով՝ ՕՀ-ի համակարգի այս օնլայն տարբերակը կունենա ավելի սահմանափակ հնարավորություններ, որոնք հնարավոր կլինի ընդլայնել՝ բաժանորդագրվելով վճարովի ծառայություններին:

Աղբյուրը՝ neowin.net