Ցանցում է հայտնվել LG-ի նոր սմարթֆոն Uni8-ի լուսանկարը

Windows Phone 7 օպերացիոն համակարգով աշխատող իր առաջին սմարթֆոնը LG Electronics-ը թողարկել է դեռևս 2010թ.: Այժմ ընկերությունը պատրաստվում է թողարկել Windows Phone 8-ով աշխատող սմարթֆոն, որը հաստատել է նաև Evleaks բլոգերը՝ հրապարակելով Windows Phone 8.1-ով աշխատող LG Uni8 մոդելի լուսանկարը: Այլ ինֆորմացիա բլոգերը չի հաղորդել:

lg

Դատելով նկարից՝ սարքը դիմային հատվածում չունի ֆիզիկական կոճակներ: Հիշեցնենք, որ MWC 2014 ցուցահանդեսին Microsoft ընկերությունը թվեց այն ընկերությունները, որոնք կթողարկեն  Windows Phone 8.1-ով աշխատող սմարթֆոններ: Դրանց թվում են՝ Foxconn, Gionee, JSR, Karbonn, Lava (Xolo բրենդ), Lenovo, LG, Longcheer և ZTE ընկերությունները: Նրանք կմիանան HTC, Samsung, Nokia և Huawei ընկերություններին, որոնք արդեն իսկ ներկայացնում են WP-սմարթֆոններ:

IDC ընկերության վերլուծաբանների կարծիքով՝ ընթացիկ տարվա ավարտին Windows Phone օպերացիոն համակարգը տեղադրված կլինի աշխարհի սմարթֆոնների 3.9 %-ում, իսկ չորս տարի անց այս ցուցանիշը կհասնի մինչև 7%:

Աղբյուրը` twitter.com/evleaks