Livejournal-ը կգործարկի նոր ինտերֆեյս

Շատերի համար արդեն «իր դարն ապրած» Կենդանի Մատյանը՝ նույն ինքը ճանաչված բլոգային հարթակ Livejournal-ը պատրաստվում է գործարկել նոր ինտերֆեյս: Այս մասին հայտնել է իր բլոգում ԿՄ հեղինակ Իլյա Վարլամովը:

Նոր դիզայնը ունի նմանություն ներկայիս հարթակին, սակայն այն ամբողջովին նոր գույներ մեջ է, փոխվել է նաև գրառումների տառատեսակը: Բացի դրանից հասանելի է լինելու, «ԿՄ ամսագիր» բաժին, որը կդառնա ԿՄ պոպուլյար գրառումների ագրեգատոր, իսկ նոր ապրանքանշանը վերջապես դարձել է հարթ՝ վերջին թրենդներին համահունչ:

LiveJournal-ում փոփոխությունների մասին վաղուց էին խոստացել: Եվ չնայած դեռ պաշտոնական օր չի հայտարարվել նոր ռեդիզայնի մասին, սակայն վերջին հրապարակումից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ քիչ է մնացել սպասելուն: