Samsung-ը ներկայացրել է G9098 «բացովի» սմարթֆոնը

Samsung ընկերությունը «բացովի» սմարթֆոնների վաճառքը սահմանափակում է մի քանի երկրներով և նման մոդելներ վաճառում հիմնականում չինական շուկայում: Օրերս ընկերությունը ներկայացրել է G9098 գաջեթը, որն ունի  3,67 դյույմանոց Super AMOLED թաչսքրին՝ 800х480 պիկսել թույլատրությամբ, 2 Գբ օպերատիվ հիշողություն և երկու տեսախցիկ՝ 2 և 13 Մպ:

samsung

Սարքն ունի քառամիջուկ պրոցեսոր՝ 2,3 ԳՀց հաճախությամբ, 3G, Wi-Fi 802.11 a/b/g/n, Bluetooth 4.0 և GPS/ГЛОНАСС մոդուլներ, իսկ որպես օպերացիոն համակարգ օգտագործվում է Android-ը: Սմարթֆոնի մարտկոցը 1900 մԱ/ժ է:

Սարքի ֆիզիկական չափսերն են  117×59,5×15,8մմ, իսկ քաշը 179 գրամ է:

Թե որքանով կվաճառվի սարքը, չի հաղորդվում:

Աղբյուրը և նկարը՝ samsung.com