Twitter-ը մտադիր է գնել SoundCloud-ը

soundcloud-twitterTwitter-ը մտադիր է գնել ճանաչված երաժշտական ծառայություն SoundCloud-ը: Այս մասին հայտնի է դարձել Re/code կայքին:

Ինչպես գրում է Re/code-ը, գործարքի պայմաններն առայժմ գաղտնի են: Սակայն ենթադրվում է, որ գերմանական ընկերության ձեռքբերումը կարող է դառնալ Twitter-ի պատմության ամենախոշոր և թանկարժեք գործարքը երբևէ: Նշենք, որ 2013-ին Twitter-ը ռեկորդային 300մլն. դոլարով գնեց MoPub բջջային գովազդի ընկերությունը: Իսկ SoundCloud-ը գնահատվում է 700մլն. դոլար:

SoundCloud-ը երաժշտություն տարածելու հարթակների առաջատարն է: Այն հնարավորություն է տալիս երիտասարդ և անկախ ստեղծագործողներին առաջ գնալ և տարածել սեփական երաժշտությունը: Միևնույն ժամանակ այս կայքից օգտվում են նաև հայտնի երաժիշտներ:

Նշենք, որ SoundCloud օգտագործողների քանակը գերազանցում է 250մլն. մարդը: