Samsung-ը գործարկում է սեփական Netflix-ը

Samsung-ը գործարկում է սեփական Netflix-ը

Samsung-Logo (1)Samsung-ը հոսքային վիդեոծառայության շուկայի նոր «խաղացողը» կդառնա: Ինչպես հաղորդում է The Next Web-ը, հարավկորեական ընկերությունը գործարկում է հեռուստատեսային բովանդակություն դիտելու սեփական ծառայությունը՝ Project Glued-ը:

Project Glued-ի շնորհանդեսը կայացել է Սինգապուրում: Samsung-ի ներկայացուցիչը նշել է, որ ծառայությունը կարժենա 6.5 դոլար ամսական: Օգտագործողին հասանելի կլինի բրիտանական և ամերիկյան հեռուստատեսային շոուների եթերաշրջաններ: Վերջիններս հնարավոր կլինի դիտել ոչ միայն օնլյայն ռեժիմում, այլև օֆլայն, ընդ որում կլինի նաև որոշ էպիզոդներ ներբեռնելու հնարավորություն:

Project Glued-ը կպարունակի նաև «նվեր» ֆունկիցա: Վերջինս հնարավորություն կտա բաժանորդներին կիսել իրենց հասանելի բովանդակությունը վեց ընկերների հետ:

Գործարկման սկզբում Project Glued-ը հասանելի կլինի միայն Ասիայի երկրներում: Այլ երկրներում վերջինիս գործարկման մասին Samsung-ի ներկայացուցիչը չի նշել:

Բաժիններ: Համացանց և կապ