Google-ը խլել է Apple-ից աշխարհի ամենաթանկ բրենդի կոչումը

Երեք տարի անընդմեջ Apple ընկերությունը գլխավորում էր աշխարհի ամենաթանկարժեք բրենդների BrandZ Top 100 վարկանշային ցուցակը: Այս ցուցակը կազմում է Мillward Вrown Оptimor ընկերությունը: Եվ այսպես այս անգամ Google-ն է արժանացել ամենաթանկարժեք բրենդ կոչմանը՝ շնորհիվ իր նորարար աշխատանքների:

Google բրենդը գնահատվել է Мillward Вrown Оptimor ընկերության էքսպերտների կողմից 158.8 միլիարդ դոլար, ինչը 40 %-ով ավելի է, քան նախորդ տարի: Իսկ Apple բրենդն այս տարի կորցրել է իր արժեքի 20 %-ը՝ գնահատվելու 147.9մլրդ. դոլար:

BrandZ Top 100

Google-ն այս կոչմանը հասել է մասնավորապես Google Glass նորարար ակնոցի նախագծման համար, ինչպես նաև բջջային և արհեստական բանականության տեխնոլոգիաներում իր ներդրումների համար:

BrandZ Top 100 վարկանշային ցուցակում 3-րդ տեղը զբաղեցնում է IBM, ապա վերջինիս հաջորդում է Microsoft-ը: