«Կասպերսկու լաբորատորիան» գործարկել է իրական ժամանակում կիբերաշխարհի վիճակագրություն ցուցադրող կայք

«Կասպերսկու լաբորատորիան» գործարկել է նոր օնլայն ծառայություն Kaspersky-Cyberstat-ը: Այն իրական ժամանակում ցուցադրում է կիբերվտանգների մասին ինֆորմացիա և ցանցային սպամերների/չարամիտների ակտիվությունը:

vir1

Այս ծառայությունը ցուցադրում է տվյալներ նաև Երկրի և ծնելիության մասին: Բացի դրանից, հնարավոր է տեսնել աշխարհում ակտիվ SIM-քարտերի, վաճառված բջջային հեռախոսների և սմարթֆոնների, համակարգիչների և այլնի քանակը:

Նոր ծառայության շեշտադրությունը բնականաբար ինտերնետ անվտանգությունն է: Այստեղ ներկայացված են լայն տարածում ունեցող օնլայն վտանգների վարկանշային աղյուսակները, ամենաշատ հաքերային հարձակումների ենթարկվող երկրները, ինչպես նաև մի շարք վտանգավոր ծրագրերի ցուցակներ:

Կայքը պարունակում է բազում վիճակագրություն ինտերնետ օգտագործողների քանակի, տարեկան ուղարկվող էլ.նամակների, բլոգ-գրառումների կամ թվիթների քանակի, կոտրված կայքերի և այլնի մասին: