Infarm` ջերմոց տնային պայմաններում (վիդեո)

Infarm սթարտափի հեղինակները կարծում են, որ քաղաքային պայմաններում սեփական բնակարաններում կարելի է աճեցնել ոչ միայն սովորական բույսեր, այլև որպես կերակուր օգտագործվող այլ բույսեր:

Շվեդացի դիզայներների խումբ Tomorrow Machine-ը և Infarm սթարտափը միասին ստեղծել են հավաքածու, որի շնորհիվ առանց քիմիական հավելուկների ուտելու համար պիտանելի բույսերը կարելի է աճեցնել տնային պայմաններում՝ կարճ ժամանակում և առանց մեծ ջանքերի:

infarm

Հավաքածուն իրենից ներկայացնում է կիսաթափանցիկ անջրանցիկ ջերմոց, որը հավաքվում է օրիգամիների պես և լցվում ջրիմուռներով ու սերմերով: Այս օրիգամանման ջերմոցը ջրելու կարիք չի լինի, բույսն ինքնուրույն կսկսի աճել 5-14 օրերի ընթացքում՝ կախված իր տեսակից:

infarm1

infarm2

Թե ինչպես է տեղի ունենում ողջ գործընթացը, դիտեք վիդեոնյութում՝

Այս նախագծի համար սթարտափն արդեն հավաքել է անհրաժեշտ մինիմալ գումարը Indiegogo հանգանակությունների կայքում: