Հրապարակվել են 1982թ. նախագծված Apple-ի ապագայի սարքերի կոնցեպտները (ֆոտոշարք)

Գերմանական Zeit Online հրատարակությունը հրապարակել է 1982թ. նախագծված Apple ընկերության ապագայի սարքերի կոնցեպտները: Դրանց հեղինակն է Frog Design ընկերության հիմնադիր Հարթմուտ Էսլինջերը:

Այս կոնցեպտներն առաջին անգամ հրապարակվել են Էսլինջերի «Keep It Simple: The Early Design Years of Apple» գրքում, որը թողարկվել էր 2013-ի հոկտեմբերին:

Իր գրքում դիզայները պատմում է, թե ինչպես է նա Սթիվ Ջոբսի հետ միասին աշխատել այս կոնցպտների ստեղծման շուրջ:

Նշենք, որ 2013-ին դիզայներն իր դժգոհությունը հայտնեց Apple-ի ներկայիս արտադրանքների տեսքի մասին: Հարթմուտ Էսլինջերը աշխատել է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Apple, Sony, Seiko, Polaroid և այլ ճանաչված բրենդները: