Skype-ը կհամալրվի իրական ժամանակում լեզուն թարգմանող ֆունկցիայով

Skype translate

Microsoft ընկերության գլխավոր տնօերն Սաթյա Նադելան CODE կոնֆերանսի ժամանակ ներկայացրել է Skype ծրագրի նոր ֆունկցիան՝ թարգմանիչ իրական ժամանակում:

Skype Translator ֆունկցիայի հիմնական նպատակն է լեզվական խնդիրների հաղթահարումը: Այն հնարավորություն կտա թարգմանել զրուցակցի խոսքը հեռախոսային զրույցի ժամանակ: Անհրաժեշտության դեպքում թարգմանված տեքստը կարելի է անգամ լսել: Ֆունկցիայի շնորհանդեսի ժամանակ որպես օրինակ ցուցադրվեց անգլերեն և գերմաներեն լեզուներով զրույց վիդեոզանգի ռեժիմում:

Skype Translator ֆունկցիայի շուրջ աշխատանքները տարվել են ավելի քան 10 տարի, նշում է Microsoft-ն իր բլոգում: Այս տեխնոլոգիայի ստեղծմանը միանշանակ նպաստել է Microsoft-ի ձայնային օգնական Cortana-ի նախագծումը:

Skype Translator ֆունկցիայի բեթա տարբերակը հասանեlի կդառնա Windows 8 օգտագործողների համար ընթացիկ տարում: Այն կլինի վճարովի ֆունկցիա:

Աղբյուրը՝ blogs.technet.com