Huawei ընկերությունը հայտարարել է շատ բարձր արագության Wi-Fi կապի հաջող փորձարկումներ անցկացնելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ընկերության պաշտոնական կայքից:
Նշվում է, որ մասնագետներին հաջողվել է ապահովել 10,53 Գբ/վ արագություն, որը տասն անգամ ավելի է ներկայիս Wi-Fi ցանցերի տրամադրած արագությունից:
Փորձարկման ժամանակ օգտագործվել են այնպիսի ինովացիոն տեխնոլոգիաներ, ինչպիսիք են MIMO-OFDA (Multiple Input Multiple Output – ազդանշանի տարածական կոդավորման մեթոդ), հաճախության սպեկտրի ինտելեկտուալ բաժանում, խոտանների կառավարում և այլն:
Նշենք, որ Huawei-ը սկսել է իր հետազոտությունները նոր սերնդի Wi-Fi-ի ոլորտում դեռ 2010թ.: Վերոնշյալ տեխնոլոգիան շուկայում կհայտնվի 2018-ին:
Աղբյուրը՝ Huawei.com