Արցախում կարտադրեն «Արցախֆոն» սմարթֆոն

3649_bԱրցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ընդունել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը՝ նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի կառավարության մամլո ծառայությունից:

Հանդիպման ավարտին Արա Հարությունյանը հյուրերին է ներկայացրել «Արցախֆոն»-ի առաջին նմուշը, որն իրեն է նվիրել «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր Վահան Շաքարյանը: Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Արցախում այդ հեռախոսի արտադրությունը սկսելու ուղղությամբ:

Արա Հարությունյանը ողջունել է պատվիրակության այցը Արցախ և երախտագիտություն հայտնել ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի հետ նրանց սերտ համագործակցության համար: Ա. Հարությունյանը կարևորել է պարբերական շփումները երկու հանձնաժողովների միջև՝ աշխատանքների արդյունավետ համակարգման և մասնագիտական վերապատրաստման համատեքստում: