iOS 8-ի ծանուցումների կենտրոնը հնարավոր է խմբագրել


ios7-control-center_large_verge_medium_landscape

iOS 8 օպերացիոն համակարգի բեթա-տարբերակը հասանելի դարձավ ներբեռնման համար նախորդ շաբաթ: Նախագծողները շարունակում են գտնել նոր ՕՀ-ի թաքնվախ ֆունկցիաները: Այս անգամ Ձեզ ենք ներկայացնում «Ծանուցումների կենտրոն»-ի՝  Control Center-ի նոր հնարավորությունները:

Պարզվում է, որ Control Center-ը կարելի է կարգավորել: iPhone-ի կարգավորումներից մեկում հասանելի են կոճակներ, որոնց միջոցով կարելի է խմբագրել «Ծանուցումների կենտրոն»-ի ֆունկցիաները՝ ակտիվացնել կամ անջատել դրանց տեսանելիությունը:

Internal-Control-Center-2

Օրինակ եթե ջնջեք Bluetooth կոճակը, ապա  Control Center-ում այն այլևս տեսանելի չի լինի: Նույնը վերաբերում է նաև iPhone-ի ներքին մասից սահող էջին, որտեղ տեղակայված են հաշվիչը, լապտերը, թայմերը և ֆոտոխցիկի արագ հասանելիության կոճակը:

Նշենք, որ  «Ծանուցումների կենտրոն»-ի խմբագրման մասին iOS 8-ի շնորհանդեսին ոչինչ չի ասվել: Միգուցե այս ֆունկցիան իրապես կակտիվանա iOS 8.1 թարմացման ժամանակ:

Աղբյուրը՝ appleinsider.ru