Apple-ն աշխատում է իր քարտեզագրական ծառայության նոր ֆունկցիաների շուրջ

Դեռ 2013-ի սեպտեմբերին լուրերի էին շրջում,որ Apple-ը շարունակում է զարգացնել իր Maps հավելվածը, որը թույլ է տալիս կողմնորոշվել շինության ներսում: Իսկ այժմ iOS 8 օպերացիոն համակարգի նախագծողները հայտնաբերել են պատկերակներ, որոնք վկայում են, որ աշխատանքներ են տարվում քարտեզագրական ծառայության նոր ֆունկցիաների ստեղծման ուղղությամբ:

icons-590x367

Այդ հնարավորություններից մեկը թույլ կտա կայանատեղիում գտնել մեքենան` M7 չիպի օգնությամբ, որը տեղադրված է iPhone 5S, iPad Air և iPad mini գաջեթներում: Ավտոմեքենան կանգնեցնելուց հետո չիպը ֆիքսում է տեղադրությունը, որից հետո օգտագործողը հեշտությամբ կարող է գտնել, թե որտեղ է գտնվում մեքենան:

Քարտեզագրական ծառայությունը պարունակում է 6 պատկերակ, որոնք նախատեսված են մեքենան գտնելու համար: Նշենք, որ Maps-ի նոր տարբերակը հավանաբար հասանելի կլինի այս տարվա ընթացքում:

Աղբյուրը՝ yablochno.com