Google-ը գործարկել է հարթակ գործարարների համար (վիդեո)

Google ընկերությունը գործարկել է հարթակ բիզնեսմենների համար: «Իմ բիզնեսը» հարթակը հնարավորություն կտա գործարարներին բարելավել հարաբերությունները հաճախորդների հետ` տարածելով տեղեկություններ որոնողական համակարգով, քարտեզներով և սոցցանց Google+-ով:

«Ամեն օր ավելի շատ ընկերություններ կապ են հաստատում իրենց լսարանի հետ ինտերնետով: Մեր օգտագործողների խոսքով մշտական հաճախորդների որոնումը բարդ է և աշխատատար: Մենք կարծում ենք, որ ամեն ինչ պետք է ավելի հեշտ լինի»,- նշում է Google-ն իր բլոգում:

Google business

Նոր հարթակը հնարավորություն կտա գործարարներին ավելի մանրամասն տեղեկություն ավելացնել իրենց խանութների, սրճարանների կամ այլ ծառայությունների մասին:

«Իմ բիզնեսը» ինտեգրվում է Google AdWords կոնտեքստային գովազդի ծառայության հետ: Places for Business-ի օգտագործողները և Google+-ի գործարարները ավտոմատ կերպով կտեղափոխվեն նոր հարթակ:  «Իմ բիզնեսը» հասանելի կդառնա նաև բջջային Android հավելվածի տեսքով:

Թե ինչպես է նոր հարթակն աշխատում դիտե՛ք տեսանյութում՝