Photoshop ծրագրի հեղինակը պատմել է խմբագրված առաջին նկարի մասին (վիդեո)

Լուսանկարների խմբագրման ճանաչված Photoshop ծրագրի հեղինակ Ջոն Նոլը բրիտանական The Guardian պարբերականի հետ զրույցում պատմել է Photoshop-ով խմբագրված առաջին լուսանկարի պատմության մասին: Լուսանկարը կրում է «Ջենիֆերը դրախտում» (Jennifer in Paradise) անվանումը, ուր լուսանկարված է Ջոն Նոլի ապագա կինը:

Adobe Photoshop first image

1987թ-ին Նոլն իր ընկերուհու՝ Ջենիֆերի հետ հանգստանում էր Բորա-Բորայում: Այդ ժամանակ սիրահարներն աշխատում էին «Ով՞ ա մատնել Ռոջեր նապաստակին» ֆիլմի շուրջ Ջորջ Լուկասյին պատկանող Industrial Light & Magic (ILM) հատուկ էֆեկտներով զբաղվող ընկերությունում:

Լինելով ILM աշխատակից, Ջոն Նոլը առիթ ունեցավ աշխատելու Pixar Image Computer սարքավորումով, որը թույլ էր տալիս խմբագրել պատկերները: Այդ տեխնոլոգիան զարմացնում է Նոլին, սակայն համակարգչով առանձին աշխատելու համար անհրաժեշտ էր առանձին օպերատոր հատուկ գիտելիքներով:

Ավելի ուշ Ջոնը հանդիպում է իր եղբոր Թոմասի հետ, ով աշխատում էր նման ծրագրային ապահովման վրա: Միավորելով իրենց գիտելիքները, երկու եղբայրները ստեղծում են խմբագրիչ: Եվ ծրագրի առաջին օրինակը փորձարկվում է հենց «Ջենիֆերը դրախտում» լուսանկարի վրա:

2010թ-ին Adobe Photoshop ծրագիրը նշեց իր 20 ամյակը: Այդ առիթով Ջոն Նոլը վերստեղծել էր իր արտադրանքի առաջին շնորհանդեսը: