Facebook սոցցանցն անհասանելի էր

Facebook սոցցանցը քիչ առաջ դարձավ անհասանելի: Այն հնարավոր չէր մուտք գործել թե՛ վեբ տարբերակից և թե՛ բջջային հավելվածների: Facebook.com հավաքելիս ցուցադրվում էր հետևյալ էջ:

facebook-offline

Ինչպես գրում է բրիտանական պարբերական The Guardian-ը, այս խնդիրը գլոբալ է: Ամբողջ աշխարհի ավելի քան 1մլրդ. օգտագործողների համար սոցցանցն անհասանելի էր: Պարզ չէ, թե արդյոք այն բոլորի համար է վերականգնվել:

Ներկա պահին սոցցանցը որևէ պաշտոնական մեկնաբանության կատարվածի մասին չի տարածել: