Google Play-ը սկսել է ֆիլմեր վաճառել հայկական դրամով

Google Play-ը սկսել է ֆիլմեր վաճառել հայկական դրամով

Եթե օգտագործում եք Android սմարթֆոն, ապա Google Play ծրագրերի օնլայն խանութ այցելելիս նկատած կլինեք Google Play Movies բաժինը, որտեղ ինտերնետ հսկան առաջարկում է գնել կամ վարձել ֆիլմեր՝ վճարելով դրանց դիմաց:

Մի քանի օր է, ինչ Google Play Movies-ը հայ օգտագործողներին առաջարկում է դիտել ֆիլմեր՝ վճարելով հայկական ԴՐԱՄ-ով:

Google Play Movies

Google Play Movies-ում հասանելի են բազմաժանր ֆիլմեր՝ դրամա, անիմացիա, սարսափ և այլն: Ֆիլմերը հասանելի են ամենատարբեր արժեքներով: Հին ֆիլմերն ավելի մատչելի են, անգամ որոշները կարելի է դիտել/վարձել 410 դրամով: Որոշ ֆիլմեր կարելի է վարձել 1700 դրամով, իսկ գնել 6000 և ավելի դրամով: