Apple-ը կթողարկի միանգամից երկու նոր iPhone

iphone-6-iphone-6c-02Երեկ հայտնի դարձավ, որ iPhone 6 սմարթֆոնի արտադրությունը կմեկնարկի հուլիսին: Այս մասին խոսում է այն փաստը, որ Foxconn և Pegatron գործարանները ավելացնում են աշխատակիցների: Իսկ այսօր Bloomberg գործակալությունը գրում է, որ Apple-ը կթողարկի երկու սմարթֆոն՝  5,5 և 4,7 դյույմ էկրաններով: Վերջիններիս արտադրությունը կմեկնարկի միաժամանակ:

Այս ինֆորմացիան գործակալությանը տրամադրել է Apple-ի աշխատանքներին ծանոթ անանունը աղբյուրը: Վերջինիս տվյալներով, երկու iPhone թողարկելու որոշումը պայմանավորված է շուկայում աճող մրցակցությամբ և հանրության պահանջով (մարդիկ ցանկանում են տեսնել մեծ չափսերով iPhone):

Այնպես որ երկու արտադրանքներն էլ կներկայացվեն սեպտեմբերին: Սպասվում է, որ կարտադրվի 50-60 մլն. օրինակ iPhone:

Աղբյուրը՝ Bloomberg.com