2012թ. Apple-ն աշխատանքի ընդունեց մասնագետների, ովքեր զբաղվում էին Siri ձայնային օգնականի տեղայնացմամբ. խոսքն այն ժամանակ գնում էր արաբերենի, նորվեգերենի, նիդերլանդերենի, շվեդերենի, ֆիններենի ու դանիերենի մասին:
Վերջերս ընկերությունն ավելացրել է երեք նոր լեզուների՝ ռուսերենի, պորտուգալերենի և թայերենի մասնագետների աշխատանքի ընդունման հայտարարություններ:
Հունիսին կայացած WWDC կոնֆերանսին ընկերության ներկայացուցիչները չխոսեցին այն մասին, որ iOS 8 օպերացիոն համակարգում հասանելի կլինեն Siri-ի հավելյալ լեզուներ:
Ներկա պահին Siri-ն ապահովում է հետևյալ լեզուները.
- ԱՄՆ (անգլերեն, իսպաներեն);
- Մեծ Բրիտանիա (անգլերեն);
- Ավստրալիա (անգլերեն);
- Ֆրանսիա (ֆրանսերեն);
- Գերմանիա (գերմաներեն);
- Ճապոնիա (ճապոներեն);
- Կանադա (անգելերեն, ֆրանսերեն);
- Չինաստան (չիներեն);
- Իտալիա (իտալերեն);
- Կորեա (կորեերեն);
- Մեքսիկա (իսպաներեն);
- Իսպանիա (իսպաներեն);
- Շվեյցարիա (իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն);
Աղբյուրը՝ 9to5Mac.com