«ՎԿոնտակտե»-ում կհայտնվի վճարովի երաժշտություն

Vkontakte«ՎԿոնտակտե» սոցցանցում կգործարկվի վճարովի երաժշտական ծառայություն: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղելով իր գաղտնի աղբյուրին:

Աղբյուրի խոսքով, այս նախագիծը կիրականանա Ազգային երաժշտական հրատարակության հետ, որն ունի ռուս հեղինակների ավելի 50 000 երաժշտական գործեր և ավելի քան  400 000 արտասահմանցի հեղինակների գործեր: Այդ ձայնագրությունները կդառնան օրինական:

Lenta.ru-ի հետ զրույցում այս լուրը հաստատել է սոցցանցի գործադիր տնօրեն Դմիտրի Սերգեևը:

Նշենք, որ ոչ լիցենզիոն աուդիոձայնագրությունների առկայությունը «ՎԿոնտակտե» սոցցանցում խախտում է շատ հեղինակների հեղինակային իրավունքները:  Այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Sony Music Russia, Universal Music Russia և Warner Music UK-ը 2014թ. ապրիլին դատական հայցեր են ներկայացրել սոցցանցի դեմ: Նրանք պահանջել են ջնջել պիրատային բովանդակությունը և վճարել 50մլն. ռուբլու տուգանք: