Windows 7-ը գլխավորում է աշխարհի PC ՕՀ-ների շուկան (վիճակագրություն)

Net Applications ընկերությունը հրապարակել է անհատական համակարգիչների (PC) օպերացիոն համակարգերի համաշխարհային շուկայի վիճակագրություն: Բոլոր տվյալները 2014թ. հունիս ամսվա ավարտով են:

os2

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Windows ՕՀ-ն աշխարհում զբաղեցնում է ՕՀ-ների շուկայի 91,5 %-ը: Ընդ որում ամենաճանաչված է Windows 7 տարբերակը՝ 50,6 % օգտագործմամբ: 2-րդ տեղում Windows XP տարբերակն է՝ 25.3%-ով: Նշենք, որ Microsoft-ը ամբողջապես դադարեցրեց Windows XP-ի տեխնիկական աջակցությունը ապրիլի սկզբում և չնայած դրան ՕՀ-ից դեռ օգտվողների քանակը զգալի թիվ է կազմում:

os1

Աշխարհի ամենատարածված ՕՀ-ների 2-րդ հորիզոնականում Mac OS X ՕՀ-ն է: Այն կազմում է շուկայի 6.7%: Դե իսկ Apple-ի ՕՀ-ին հաջորդում են Linux-ի հիմքով նախագծված ՕՀ-ները: Վերջիններս շուկայում զբաղեցնում են մոտ 1.7 %: