Թողարկվել է Facebook Messenger հավելվածի iPad-ի տարբերակը

Թողարկվել է Facebook Messenger հավելվածի iPad-ի տարբերակը

Facebook Messenger հավելվածն այսուհետ հարմար կլինի օգտագործել iPad պլանշետով. թողարկվել է հավելվածի թարմացում, որի չափսերը հարմարեցված են iPad-ի էկրանի չափսերին:

Հավելվածը կարելի է բեռնել App Store-ից: Հիշեցնենք, որ 2013-ի աշնանը հավելվածը թարմացվեց, սակայն չհարմարեցվեց մեծ էկրանի  համար: Ներկայիս թարմացումը լրացրել է այդ բացթողումը: Կարող եք այժմ զանգել, հաղորդագրություններ, նկարներ ու տեսանյութեր ուղարկել, ինչպես նաև խմբային զրույց սկսել:

ipad

Նշենք, որ Android օպերացիոն համակարգով աշխատող պլանշետները ևս առայժմ չունեն օպտիմալացված Messenger հավելված: Հայտնի չէ, թե արդյոք նման հավելված կթողարկվի, թե ոչ:

Աղբյուրը՝ theverge.com