Հրապարակել է Samsung-ի վիրտուալ իրականության ակնոցի առաջին լուսանկարը

SamMobile կայքը հրապարակել է Samsung-ի վիրտուալ իրականության ակնոցի նմուշի առաջին լուսանկարը: Ընկերությունը նախագծում է այն Oculus VR-ի հետ: Ենթադրվում է, որ սարքը կցուցադրվի սեպտեմբերին Բեռլինում անցկացվող IFA 2014 ցուցահանդեսին:

jLyo6_YMLs_3D9OKxlsRwQ-article

Հարավկորեական արտադրողի վիրտուալ իրականության ակնոցը ստացել է Gear VR անվանումը: Դրանք կարող են միանալ դրոշակակիր Samsung սմարթֆոնների հետ, մուտք ունենալ սարքի ինտերֆեյս և որոշ վիրտուալ իրականության հավելվածների:

Միացումը երկու սարքերի միջև կկայանա USB 3.0-ի միջոցով: SamMobile-ը նշում է, որ սկզբում Gear VR-ի համար հասանելի կլինեն Theatre, 360 Player և Gallery հավելվածները:

Աղբյուրը՝ SamMobile