Model III՝ Tesla Motors-ի բյուջետային էլեկտրամեքենայի 3-րդ սերունդը

Որոշ ժամանակ առաջ Tesla Motors ընկերության գլխավոր տնօրեն Էլոն Մասկը պատմել էր Auto Express պարբերականին, որ երրորդ սերնդի մեքենան ի սկզբանե պետք է կրեր Model E անունը, սակայն որոշումը փոխվել է Ford ընկերության ներկայացրած հայցի պատճառով, որտեղ նշվում էր, որ այդ անվանումն արդեն օգտագործվելու է Ford-ի մոդելներից մեկի համար: Tesla-ն իր Twitter-հաշվում տեղեկացնում է, որ մոդելը կկրի Tesla Model III անվանումը:

tesla

Model III-ը կթողարկվի 2016թ., իսկ վաճառքում կհայտնվի դրանից մեկ տարի հետո՝ 2017-ին: Ավտոմեքենան կլինի երրորդ սերնդի մոդելը Model S-ից և Model X-ից հետո: Չափսերով այն կլինի 20%-ով ավելի քիչ, քան Model S-ն է և մեկ լիցքավորումով կկարողանա անցնել մոտ 322 կմ ճանապարհ: Էլեկտրամեքենան կվաճառվի 30 հազար դոլարով: Ինչ վերաբերում է արտաքին դիզայնին, ապա առայժմ դժվար է պատկերացնել՝ ինչ տեսք կունենա Model III-ը:

Աղբյուրը՝ twitter.com