Թողարկվել է Google Play հավելվածների խանութի նոր տարբերակը (վիդեո)

Google-ը սկսել է տարածել իր Google Play հավելվածների խանութի նոր տարբերակը, որն ունի հետևյալ ինդեքսը՝ 4.9.13: Առաջին հայացքից փոփոխություններ չկան, սակայն հավելվածների, գրքերի, ֆիլմերի էջերում տարբերությունները նկատելի են:

Google playԱյժմ Google Play-ի դիզայնն ավելի մոտ է նոր Material Design կոնցեպցիային, որն ուղղված է հիմնականում տեսողական ընկալմանը: Մյուս կողմից,  այժմ ավելի շատ է պետք թերթել էջերը, սակայն նոր տարբերակն օգտագործողների մեծ մասը հիմնականում լավ կարծիք են հայտնել թարմացման մասին:

Աղբյուրը՝ droid-life.com