Android-ի Skype 5.0-ը ներմուծում է հեռախոսագրքի համարները (վիդեո)

Skype-ի նախագծողները հայտարարել են Android օպերացիոն համակարգի համար նախատեսված Skype 5.0 տարբերակի թողարկման մասին: Վերջինս թույլ է տալիս կապել Skype-ը հեռախոսահամարների հետ, իսկ դա նշանակում է, որ շատ հեշտ կլինի իմանալ, թե որ կոնտակտներն են օգտվում այդ ծրագրից:

skypeԾրագրի տեղադրումից հետո մի քանի շաբաթվա ընթացքում օգտագործողը կկարողանա գրանցել իր համարը և հաստատել այն: Դրանից հետո հավելվածն ավտոմատ կերպով կսկսի որոնել, թե Ձեր հեռախոսագրքում որ կոնտակտերն են օգտվում Skype-ից:

Skype 5.0-ը կարելի է բեռնել Google Play-ից: Մոտակա ամիսների ընթացքում նախագծողները կթողարկեն նաև այլ հարթակների համար նախատեսված թարմացում:

Աղբյուրը՝ skype.com