HTC-ն թողարկել է նոր դրոշակակիր J Butterfly սմարթֆոնը

Թողարկվել է HTC One (M8) դրոշակակիր սմարթֆոնի «նոր տարբերակը»: Թայվանական ընկերության նոր HTC J Butterfly սմարթֆոնը կրում է օրիգինալի բնութագիրը, սակայն ունի իր առանձնահատկությունները:

J Butterfly 02

Նորույթն ունի 13-Մպ հիմնական ֆոտոխցիկ, մինչդեռ One (M8)-ը հագեցած է կրկնակի հիմնական ֆոտոխցիկով: Մետաղյա կաղապարի փոխարեն HTC J Butterfly-ը հագեցած է պլաստիկ կաղապարով, որը պաշտպանում է սարքը խոնավությունից և փոշուց: Սա նշանակում է, որ սարքը հանգիստ կարելի է իջեցնել մինչև 1 մետր խորությամբ ջրի մեջ՝ պահելով մոտ 30 րոպե: Սարքը հագեցած է LTE-Advanced 4-րդ սերնդի կապով, 2700մԱ/Ժ մարտկոցով: Սպասվման ռեժիմում սմարթֆոնը կարող է աշխատել մոտ 490 ժամ:

J Butterfly

Մնացյալ տեխնիկական պարամետրերը գրեթե նույնն են, ինչ HTC One (M8)-ը՝ 5դյույմ էկրան, քառամիջուկ Qualcomm Snapdragon 801՝ 2.5ԳԳց հաճախականությամբ, 2Գբ օպերատիվ և 32Գբ ներկառուցված հիշողություն, հավելյալ հիշողության քարտի բնիկ, 5Մպ դիմային ֆոտոխցիկ և Android 4.4 KitKat ՕՀ:

Սարքը վաճառքի դուրս կգա օգոստոս ամսին: Արժեքի մասին առայժմ տեղեկություններ չկան:

Աղբյուրը՝ gsmarena.com